Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

ՔՊ խաբեբա, իրական թալանչի իշխանությունը պետք է հեռանա

ՔՊ խաբեբա, իրական թալանչի իշխանությունը պետք է հեռանա
14.05.2025 | 13:51

ՀՀ Գլխավոր դատախազը Հ1-ի եթերում հայտարարում է, որ յոթ տարվա ընթացքում մոտ 450 մլն ԱՄՆ դոլարի չափով գործեր են քննել և իբր դրանց մի մասի չափով կան պետական բյուջե մուտքեր։

Յոթ տարվա ընթացքում…

Հիացմունքի չափաբաժինը հաղորդում վարող Պետրոսի մոտ ահռելի էր, համարյա քրտնել էր նման քարոզչական միֆ լսելու համար։

Շա՞տ է արդյոք, թե՞ քիչ այդ գումարը, փորձենք համեմատել նույն յոթ տարիների համար տուգանքի մատերիալ բնակչությունից քերված իրավախախտումների տուգանքների ծավալի հետ։ Հաշվարկի հիմք վերցնենք 2025 թվականի առաջին եռամսյակում իրավախախտումների մասով պետբյուջե հավաքագրված տուգանք մուտքերի ծավալը։ Այն կազմել է մոտ 6 497 000 000 դրամ, որն էլ փոխարժեքի հաշվարկով կկազմի 16.5 մլն ԱՄՆ դոլար։ Եթե 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները մոտարկված կերպով տարածենք քպ իշխանության յոթ տարիների վրա, կստացվի հանրագումարային 462 մլն ԱՄՆ դոլար։

Ի՞նչ է ստացվում, հարգելի քաղաքացիներ:

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը , ընդ որում արագ և կանխիկ։ Ներկայացված թվային տվյալներին թերահավատ անձանց համար կից բեռնում եմ այս գերհետաքրքիր աղյուսակը։

ՔՊ խաբեբա, իրական թալանչի իշխանությունը պետք է հեռանա:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ